Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Իջևանի վարժարանում ուսուցչի թափուր տեղերի վերաբերյալ

       Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի <<Իջևանի վարժարան>> ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի, հասարակագիտության ուսուցչի  թափուր տեղի համար:

     Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման:

    Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

    Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1.      Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),

2.      Փաստաթուղթ (դիպլոմ)` <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,

3.      Անձնագրի պատճենը,

4.      Ինքնակենսագրություն (Ձև 4),

5.      Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

6.      Մեկ լուսանկար` 3x4 չափի,

7.      Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,

8.      ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերը ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

  Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

  Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին` ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Իջևանի վարժարանում. հասցեն` ք. Իջևան, Երիտասարդական 2:

Տեղեկությունների համար զանգահարել` (094) 52-00-11  հեռախոսահամարով:     &n

Հայտարարված է` 02.09.2014

Վերջին ժամկետը` 24.09.2014

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-07 15:10:24