Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Տավուշի միջն. դպրոցում մաթեմատիկայի ուսուցչի թափուր տեղի վերաբերյալ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի Տավուշի միջնակարգ դպրոց: ՊՈԱԿ-ի մաթեմատիկայի (15 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ) <Հանրակրթության մասին> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն (Ձև4),
5. Թափուր աշխատատեղ զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներակայցվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները(դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար` 3 x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր ` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Տեղեկությունների համար զանգահարել (094) 90-22-55 հեռախոսահամարով:
Դպրոցի տնօրեն` Ա. Կլեկչյան
Հայտարարված է` 01.09.2014
Վերջին ժամկետը` 10.06.2014
Հասցե` ք. Իջեւան,