Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
«Գոշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ինֆորմատիկայի /6 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղի համար։
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույց (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ)։
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
1․ Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (ձև 1),
2․ Բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հաստատող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ), կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից,
3․ Անձնագրի պատճենը,
4․ Ինքնակենսագրություն (ձև 4),
5․ Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6․ Մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
7․ Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8․ ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ։
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 22-ը, ամեն օր՝ ժամը 10։00-ից 15։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Փաստաթղթերի ընդունումն կանցկացվի՝ ըստ կարգի։
Մրցույթը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 25-ին , ժամը 12:30-ին, Գոշի միջնակարգ դպրոցում։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (093) 09 32 11 հեռախոսահամարով։
Հայտարարված է` 26.08.2014
Վերջին ժամկետը` 22.09.2014
Հասցե` ք. Իջեւան,