Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Այգեհովիտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ <<ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն>> առարկայի ուսուցչի թափուր տեղի համար

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարաության կողմից հաստատված հարցաշարի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
1․ Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (ձև 1),
2․ Բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հաստատող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ), կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից,
3․ Անձնագրի պատճենը,
4․ Ինքնակենսագրություն (ձև 4),
5․ Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6․ Մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
7․ Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8․ ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ։
<<ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն>> առարկայի ուսուցչի մրցույթին մասնակցողը պարտադիր պետք է ունենա պահեստազորի սպայի կոչում և տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից տրված տեղեկանք կամ ուղեգիր:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09։00-ից 15։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Փաստաթղթերի ընդունումն կանցկացվի՝ ըստ կարգի։
Մրցույթը տեղի կունենա 12․09․2014թ., ժամը 15։00-ին, Այգեհովիտի միջնակարգ դպրոցում։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (093) 61-44-22 հեռախոսահամարով։
 

Հայտարարված է` 09.08.2014

Վերջին ժամկետը` 09.09.2014

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-17 10:51:09