Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
ՀՀ Տավուշի մարզպետարանի <<Իջևանի ԲԿ>> ՓԲԸ հայտարարում է մրցույթ
1.Բժիշկ լաբորանտի
Թափուր հաստիքները զբաղեցնելու համար ՀՀ կառավարության 2011թ. Հունիսի 10-ի թիվ 22 արձանագրային որոշման պահանջներով` բաց մրցույթին կարող է մասնակցել ցանկացած անձ, ով կբավարարի ստորև նշված պայմաններին`
1.Բարձրագույն և հետբուհական կրթության առկայության համապատասխան մասնագիտությամբ:
2.Վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայություն /եթե մասնագիտացումն ավարտելուց անցել է առավել քան 5 տարի/:
3.Բժշկական էթիկայի կանոնների իմացություն:
Մրցույթին կարող է մասնակցել գրական հայերենին տիրապետող ՀՀ քաղաքացի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի, ով ունի կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, աշխատանքի թույլտվություն և ում կրթական փաստաթղթերը սահմանված կարգով ճանաչվել են Հայաստանի Հանրապետության կողմից:
ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է
- դիմում
- մեկ լուսանկար 3 x 4 չափի
- քաղվածք աշխատանքային գրքույկից
- ինքնակենսագրություն
- բարձրագույն և հետբուհական կրթությունը հավաստող դիպլոմի և
վերապատրաստման վկայականի պատճեները և բնօրինակը
- արական սեռի անձիք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը
- նախորդ աշխատավայրից բնութագիր / եթե այդպիսին առկա է /
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից սկսած յուրաքանչյուր աշխատանքային օր՝ <<Իջևանի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերությունում: ՀՀ Տավուշի մարզ ք. Իջևան Նալբանդյան 1, տնօրենի ընդունարանում, ժամը 12.00-15.00:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 04.06.2014թ. ժ.15.00
Մրցույթը տեղի կունենա 05.06.2014թ. ժ.12.00 ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Նալբանդյան 1, II հարկ, տնօրենի աշխատասենյակում:
Անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելուց հետո մրցույթի մասնակիցը կծանոթանա այն իրավական ակտերի ցանկին, որոնցից բաղկացած է լինելու հարցատոմսը:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Տավուշի մարզպետարանի <<Իջևանի ԲԿ>> ՓԲԸ աշխատանքային խմբին:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մրցույթին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերը հետ չեն վերադարձվում:
<<ԻՋԵՎԱՆԻ ԲԿ>> ՓԲԸ
ՏՆՕՐԵՆ Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հայտարարված է` 30.05.2014
Վերջին ժամկետը` 04.06.2014
Հասցե` ք. Իջեւան,