Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Գանձաքարի Հմ. Մեհրաբյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի քիմիայի (12 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար

 Մրցույթ՝ ՀՀ Տավուշի  մարզի «Գանձաքարի Հմ. Մեհրաբյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի   քիմիայի (12 դասաժամ)   ուսուցչի թափուր տեղի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

- դիմում (ձև 1),

- 1 լուսանկար 3x4 չափի,

- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),

- անձը հաստատող փաստաթուղթ,

- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

- ինքնակենսագրություն (ձև 5),

- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

 

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են 24.12.2025թ.-ից մինչև 12.01.2026թ.-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2026թ. 15.01-ին` ժամը 13:00-ին, Գանձաքարի Հմ. Մեհրաբյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցե՝ գ. Գանձաքար, 18փ. շ.1: Տեղեկությունների համար զանգահարել 094-20-57-07, 093-99-84-14 հեռախոսահամարներով:

 

Հայտարարված է` 25.12.2025

Վերջին ժամկետը` 12.01.2026

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-05 10:16:23