Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Բագրատաշենի Մ. Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ի զինղեկի, անգլերեն (8 դասաժամ) , արվեստ (10 դասաժամ), ֆիզիկա (6 դասաժամ), աշխարհագրություն (6 դասաժամ), պատմություն (20 դասաժամ) , հայոց լեզու և գրականություն (30 դասաժամ), մաթեմատիկա (20 դասաժամ), բնագիտություն(4 դասաժամ) , ռուսաց լեզու (8դասաժամ), շախմատ (4դասաժամ), ֆիզկուլտուրա (6դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով ՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարի : Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
. դիմում /ձև 1/
. 1 լուսանկար 3 x4 չափի
.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը /դիպլոմ/
.անձը հաստատող փաստաթուղթ
.<<Հանրակրթության մասին >> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը / առկայության դեպքում/ :
.ինքնակենսագրություն/ձև 5/
. այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
.ՀՀ արական սեռի քաղաքացիները` զինվորական գրքույկ
. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր՝ առկայության դեպքում

.որակավորման տարակարգ ունենալու դեպքում ՝ հավաստող փաստաթուղթ
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում : Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2025թ. դեկտեմբերի 2-ից մինչև 2025 թ. դեկտեմբերի 15-ը ներառյալ , ամեն օր ժամը 9:00-ից -15:00-ը՝ բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ-ի դեկտեմբերի 18-ին ժամը 15:00 -ին
Բագրատաշենի Մ. Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում ՝ 6 փողոց , շենք 15 հասցե
 

Հայտարարված է` 02.12.2025

Վերջին ժամկետը` 15.12.2025

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-22 17:04:28