Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Բաղանիսի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի արվեստ /6 դասաժամ/, պատմություն /10 դասաժամ/, երաժշտություն /2 դասաժամ/, կերպարվեստ /4 դասաժամ/, աշխարհագրություն /10 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
1) դիմում (Ձեւ 1),
2) 1 լուսանկար 3x4 չափի,
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
4) անձը հաստատող փաստաթուղթ,
5) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
6) ինքնակենսագրություն (Ձեւ 5),
7) այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,՝
8) ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
10) որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանմամբ կարգին համապատասխան հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում ՝ կամավոր ատեստավուրումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում) ,
12) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (առկայության դեպքում նաև 2-րդ կետի), պահանջվող համապատասխան փաստաթուղթ,
13) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին համապատասխան տեղեկանք՝ բարձրագույն ուսումնական հաստատությունից:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընունվում են 2025թ նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2025թ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ Տավուշի մարզի Բաղանիսի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ. Բաղանիս, 4-րդ փողոց, 2 շենք: Տեղեկությունների համար զանգահարել` (098) 02-33-65 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 17.11.2025

Վերջին ժամկետը` 05.12.2025

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-25 15:09:31