Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Արճիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի անգլերեն ուսումնական առարկայի (2 դասաժամ) թափուր տեղի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի:Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
1․դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3x4 չափի ,
2․բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) ,միջին մասնագիտական կրթություն ունեցող և կամավոր ատեստավորում անցած ուսուցչի կողմից դպրոցի թափուր տեղի մրցույթի մասնակցելու դեպքում՝ միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ
3․անձը հաստատող փաստաթուղթ,
4․«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
5․ինքնակենսագրություն (Ձև 5),
6․այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը
հավաստող փաստաթուղթ,
7․ՀՀ արական սեռի քաղաքացիները ՝ նաև զինվորական գրքույկ,
8․հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող
փաստաթղթեր (առկայության դեպքում),
9․որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ,
10․ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ 2-րդ մասի 1-ին կետի (առկայության դեպքում նաև՝ 2-րդ կետի) պահանջվող համապատասխան փաստաթուղթ․
11․ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին համապատասխան տեղեկանք՝ բարձրագույն ուսումնական հաստատությունից
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ,մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2025թ․ նոյեմբերի 11-ից մինչև նոյեմբերի 24-ը ներառյալ,ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ն , բացի շաբաթ,կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ․ նոյեմբերի 26-ին ժամը 15:00-ին Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում. հասցեն ՝ գ. Արճիս փող. 11,փակուղի 1,շենք 2:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (0266) 6-39-91 կամ (093)03 25 72 հեռախոսահամարներով:
 

Հայտարարված է` 11.11.2025

Վերջին ժամկետը` 24.11.2025

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-21 12:05:12