Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Արճիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի պատմություն ուսումնական առարկայի (21 դասաժամ) թափուր տեղի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի:Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
1․դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3x4 չափի ,
2․բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) ,միջին մասնագիտական կրթություն ունեցող և կամավոր ատեստավորում անցած ուսուցչի կողմից դպրոցի թափուր տեղի մրցույթի մասնակցելու դեպքում՝ միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ
3․անձը հաստատող փաստաթուղթ,
4․«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
5․ինքնակենսագրություն (Ձև 5),
6․այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը
հավաստող փաստաթուղթ,
7․ՀՀ արական սեռի քաղաքացիները ՝ նաև զինվորական գրքույկ,
8․հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող
փաստաթղթեր (առկայության դեպքում),
9․որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ,
10․ հրատարակված հողվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող
փաստաթղթեր (առկայության դեպքում),
11․ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ 2-րդ մասի 1-ին կետի (առկայության դեպքում նաև՝ 2-րդ կետի) պահանջվող համապատասխան փաստաթուղթ․
12․ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին համապատասխան տեղեկանք՝ բարձրագույն ուսումնական հաստատությունից
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ,մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2025թ․ հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ,ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ն , բացի շաբաթ,կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ․ նոյեմբերի 11-ին ժամը 15:00-ին Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում. հասցեն ՝ գ. Արճիս փող. 11,փակուղի 1,շենք 2:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (0266) 6-39-91 կամ (093)03 25 72 հեռախոսահամարներով:
Հայտարարված է` 23.10.2025
Վերջին ժամկետը` 05.11.2025
Հասցե` ք. Իջեւան,


