Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ՝ «ՀՀ Տավուշի մարզի Աղավնավանքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ( Մաթեմատիկա՝ 9 դասաժամ, հանրահաշիվ՝ 6 դասաժամ, երկրաչափություն՝ 4 դասաժամ, ԹԳՀԳ՝ 9 դասաժամ ) ուսուցչի թափուր տեղի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3x4 չափի
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ), (միջին մասնագիտական կրթություն ունեցող և կամավոր ատեստավորում անցած ուսուցչի կողմից դպրոցի թափուր տեղի մրցույթին մասնակցելու դեպքում՝ միջին մասնագիտության կրթության փաստաթուղթ)։
- անձը հաստատող փաստաթուղթ
- ՙՀանրակրթության մասին՚ ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
- ինքնակենսագրություն (Ձև 5)
- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ - Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան` հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում` կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում). - Հանրակրթության մասինե օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (առկայության դեպքում նաև` 2-րդ կետի) պահանջվող համապատասխան փաստաթուղթ. - Հանրակրթության մասինե օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին համապատասխան տեղեկանք` բարձրագույն ուսումնական հաստատությունից:
- Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2025թ-ի սեպտեմբերի 05-ից սեպտեմբերի 19-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Աղավնավանքի միջնակարգ դպրոցում.
hասցեն` Տավուշի մարզ, գյուղ Աղավնավանք, 1-ին փողոց, շենք 53:
Տեղեկությունների համար զանգահարել` (093) 95-67-97, հեռախոսահամարով: 

Հայտարարված է` 05.09.2025

Վերջին ժամկետը` 19.09.2025

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-16 14:13:31