Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Մրցույթ՝ «Իջևանի թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի քիմիայի (8 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- Դիմում (ձև 1)
- 1 լուսանկար 3x4 չափի
- Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ)
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի մասին տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրկույկի պատճենը (առկայության դեպքում)
- Ինքնակենսագրություն (ձև 5)
Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ զինվորական գրկույկ
- Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
- Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ
- Հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2025թ. սեպտեմբերի 8 - ից սեպտեմբերի 19-ը ներառյալ, ամեն օր, ժամը 10:00-15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 26–ին, ժամը 15:00-ին «Իջևանի թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում: Հասցե՝ ք. Իջևան, Թուխիկյան փող. 25:
Տեղեկությունների համար զանգահարել 093 32 72 98 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 08.09.2025

Վերջին ժամկետը` 19.09.2025

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:10:06