Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի <<Նավուրի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի Հայոց լեզու (2 դասաժամ), Գրականություն (2 դասաժամ ) ուսուցիչների թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
1.
Դիմում ( Ձև 1 ), մեկ լուսանկար 3 x 4 չափի,
2.
Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3.
Անձը հաստատող փաստաթուղթ,
4.
<<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1 –ին մասին համապատասխան` աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
5.
Ինքնակենսագրություն ( Ձև 5),
6.
Այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7.
ՀՀ արական սեռի քաղաքացիները նաև զինվորական գրքույկ,
8.
Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9.
Որակավորման տարրակարգ ունենալու դեպքում` հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատւ անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2025թ. սեպտեմբերի 2-ից մինչև 2025թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ, ամենօր՝ ժամը 10 : 00-ից 15 : 00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ սեպտեմբերի 22-ին` ժամը 15:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Նավուրի միջնակարգ դպրոցում, հասցեն` գ. Նավուր, 2 փ 10 շ:
Տեղեկությունների համար զանգահարել` (094)-83-25-32 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 02.09.2025
Վերջին ժամկետը` 15.09.2025
Հասցե` ք. Իջեւան,