Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Վազաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մաթեմատիկա (28 դասաժամ),աշխարհագրություն (12 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։
Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։
Մրցույթն անցկացնելու համար պետք է ներկայացնել ՝
- դիմում ( Ձև 1), մեկ լուսանկար 3×4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ( դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձև 5)
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ – ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները ՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում ՝ հավաստող փաստաթուղթ։
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում։Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք։
Փաստաթղթերն ընդունվում են 2025թ․ օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 9-ը ներառյալ, ամեն օր ՝ ժամը 10։00-ից 14։00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2025թ․սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, ՀՀ Տավուշի մարզի Վազաշենի միջնակարգ դպրոցում , հասցե ՝ ՀՀ Տավուշի մարզ գյուղ Վազաշեն 13 փող․ շենք 8։
Տեղեկությունների համար զանգահարել ՝094 327520 հեռախոսահամարով։
Հայտարարված է` 27.08.2025
Վերջին ժամկետը` 09.09.2025
Հասցե` ք. Իջեւան,