Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի « Մոսեսգեղի Պ. Ավալյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի «Ֆիզկուլտուրա» / 22 դասաժամ/, «Հասարակագիտություն» /9 դասաժամ/ , «Քիմիա » /6 դասաժամ/, «Պատմություն» /10 դասաժամ/ «Հայոց լեզու և գրականություն» / 12 դասաժամ / «Կերպարվեստ» / 2 դասաժամ/, «Մաթեմատիկա» / 11 դասաժամ/ առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
-դիմում (Ձև 1), մեկ լուսանկար` 3x4 չափի,
-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)
-անձը հաստատող փաստաթուղթ
-«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
-Ինքնակենսագրություն ( Ձև 5),
-այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
-ՀՀ արական սեռի քաղաքացինեը ներկայացնում են նաև զինվորական գրքույկ,
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում հավաստող փաստաթուղթ
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում :Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 26-ից սեպտեմբերի 08–ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ն, բացի շաբաթ և կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբեր 12-ին` ժամը 14 : 00-ին, Տավուշի մարզի Մոսեսգեղի Պ. Ավալյանի անվան միջնակարգ դպրոցում. հասցեն` գ. Մովսես, 1 փ, շենք 17:
Տեղեկությունների համար զանգահարել`+374-267-96-355, (098)-61-04-61, (099)-61-04-61, հեռախոսահամարներով:
 

Հայտարարված է` 26.08.2025

Վերջին ժամկետը` 08.09.2025

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-03 17:12:25