Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Դիլիջանի հ. 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (15 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (միջին մասնագիտական կրթություն ունեցող և կամավոր ատեստավորում անցած ուսուցչի կողմից դպրոցի թափուր տեղի մրցույթին մասնակցելու դեպքում միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին » ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճեն` առկայության դեպքում,
- ինքնակենսագրություն ( Ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. ապրիլի 28-ի N596- Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան` հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում` կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում).
- «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (առկայության դեպքում նաև` 2-րդ կետի) պահանջվող համապատասխան փաստաթուղթ.
- «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին համապատասխան տեղեկանք` բարձրագույն ուսումնական հաստատությունից:
Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի հ. 6 հիմնական դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (077)23-46-62 հեռախոսահամարով 

Հայտարարված է` 26.08.2025

Վերջին ժամկետը` 08.09.2025

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-03 17:12:25