Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի <<Իջևանի վարժարան>> ՊՈԱԿ-ի <<Աշխարհագրություն >> առարկայի ուսուցչի թափուր տեղի համար

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման-շաբաթական 2 ժամ :
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարերի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

1) դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (միջին մասնագիտական կրթություն ունեցող և կամավոր ատեստավորում անցած ուսուցչի կողմից դպրոցի թափուր տեղի մրցույթին մասնակցելու դեպքում` միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) «Հանրակրթության մասին» օրենքի 26 -րդ հոդվածի 1 -ին մասին համապատասխան` աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը` առկայության դեպքում,
5) ինքնակենսագրություն (Ձև 5),
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները` նաև զինվորական գրքույկ,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում` հավաստող փաստաթուղթ.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596 -Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան` հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում` կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում).
11) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (առկայության դեպքում նաև` 2-րդ կետի) պահանջվող համապատասխան փաստաթուղթ.
12) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին համապատասխան տեղեկանք` բարձրագույն ուսումնական հաստատությունից:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, ինչից հետո բնօրինակները վերադարձնում է մասնակցին:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել դրանք:
Փաստաթղթերը ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 05.09.2025թ-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից մինչև 15:00, բացի շաբաթ,կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 10․09․2025թ-ին, Տավուշի մարզի Իջևանի վարժարանում: Հասցեն` ք. Իջևան, Երիտասարդական 2:
Տեղեկությունների համար զանգահարել` (094) 52-00-11 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 26.08.2025

Վերջին ժամկետը` 05.09.2025

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-03 17:12:25