Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի <<Արճիսի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի պատմություն/21 ժամ/,կենսաբանություն/11 ժամ/,հայոց լեզու /8 ժամ/ ուսումնական առարկաների թափուր տեղի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի:Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-դիմում /Ձև 1/, մեկ լուսանկար 3x4 չափի ,
-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ /դիպլոմ/ ,
-անձը հաստատող փաստաթուղթ,
-<<Հանրակրթության մասին >> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը /առկայության դեպքում/,
-ինքնակենսագրություն/Ձև 5/
-այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
-ՀՀ արական սեռի քաղաքացիները ՝ նաև զինվորական գրքույկ,
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր/առկայության դեպքում/,
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ,մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2025թ․ սեպտեմբերի 4-ը ներառյալ,ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ն , բացի շաբաթ,կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ․ սեպտեմբերի 5-ին ժամը 15:00-ին Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում. հասցեն ՝ գ. Արճիս փող. 11,փակուղի 1,շենք 2:
Տեղեկությունների համար զանգահարել՝ /0266/ 6-39-91 կամ /093/03 25 72 հեռախոսահամարներով:
Հայտարարված է` 25.08.2025
Վերջին ժամկետը` 04.09.2025
Հասցե` ք. Իջեւան,