Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Դիլիջանի թվի 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի « Անգլերեն » առարկայի (8 դասաժամ) ուսուցչի և դասվարի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
1. դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3x4 չափի,
2. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ), միջին մասնագիտական կրթություն ունոցող և կամավոր ատեստավորում անցած ուսուցչի կողմից դպրոցի թափուր տեղի մրցույթին մասնակցելու դեպքում՝ միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ,
3. անձը հաստատող փաստաթուղթ,
4. «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
5. ինքնակենսագրություն (Ձև 5),
6. այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7. ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
8. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9. որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ,
10. ՀՀ կառավարության 2022թ․ ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամաբ սահմանված կարգին համապատասխան՝ հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում)։
11. «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (առկայության դեպքում նաև՝ 2-րդ կետի) պահանջվող համապատասխան փաստաթուղթ,
12. «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին համապատասխան տեղեկանք՝ բարձրագույն ուսումնական հաստատությունից։
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում։ Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք։
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցում օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ, ամեն օր ժամը՝ 10։00-15։00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 9 -ին՝ ժամը 14։00-ին, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցում։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 093-05-46-74 հեռախոսահամարով։
Հայտարարված է` 21.08.2025
Վերջին ժամկետը` 03.09.2025
Հասցե` ք. Իջեւան,