Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
ՀՀ Տավուշի մարզի «Բերքաբերի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ռուսաց լեզու ( 21 դասաժամ), մաթեմատիկա (10 դասաժամ), իմ հայրենիքը (2 դասաժամ), իմ հայրենիքն ու աշխարհը (2 դասաժամ), ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման
փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի
հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն
անցկացնում առանձին:Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է
ներկայացնում`
1. դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3x4 չափի,
2. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3. անձը հաստատող փաստաթուղթ,
5. <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից
6. աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
7. ինքնակենսագրություն (Ձև 5),
8.այլ պետություների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատող
փաստաթուղթ,
9. ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
10.հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր
(առկայության դեպքում),
11.որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները
համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:Եթե ներկայացված
փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է
մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի հունիսի 12-ից մինչև հունիսի 27-ը ներառյալ,
ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 30․06․ 2025թ, ժամը՝ 12։00 -ին, ՀՀ Տավուշի մարզի Բերքաբերի
միջնակարգ դպրոցում, հասցեն՝ Տավուշի մարզ, գ.Բերքաբեր, 3-րդ փող, շենք 1:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (077)-90-39-09 հեռախոսահամարով
Հայտարարված է` 12.06.2025
Վերջին ժամկետը` 27.06.2025
Հասցե` ք. Իջեւան,