Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ «Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ կրտսեր 1-ին խմբի 1․4 դրույք դաստիարակի թափուր պաշտոնի համար
Հայտատու` «Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ
ԿԳՄՍ նախարարի 17/02/2022 N 08-Ն հրաման
Մրցույթը կկայանա Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզում, Գետափնյա 70/4 հասցեում
2025թ.մարտի26-ին ժամը 14;00-ին;
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացնել 2025թ. մարտի 10-ից մինչև
2025թ մարտի 21-ը ներառյալ /10 աշխատանքային օրվա ընթացքում/, ամեն օր ժամը 10։00-
ից մինչև 16։00,բացի շաբաթ, կիրակի օրերից;
Դիմումը գրել մանկապարտեզում, անձամբ /Ձև 1/;
Ներկայացնել հետևյալ փաստաթղթերի բնօրինակները և պատճենները.
1. Կրթության մասին փաստաթուղթ / դիպլոմ/
2. Անձը հաստատող փաստաթուղթ
3. Աշխատանքային ստաժի մասին տեղեկանք
4. 1 լուսանկար 3x4 չափի
5. Տեղեկանք առողջության մասին
6. Ինքնակենսագրություն /Ձև 4/
Մրցույթը անցկացվում է 2 փուլով՝ թեստավորման և հարցազրույցի;
5. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ
12. Աշխատանքային լիազորություններ և պարտականություններ` 1) պլանավորում և իրականացնում է սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը՝ նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան. 2) ուսումնասիրում է սաների անհատական ունակությունները, հետաքրքրությունները և հակումները. 3) նպաստում է սաների մոտ գործունեության տարբեր ձևերի հանդեպ հետաքրքրասիրության բացահայտմանը. 4) աշխատանք է տանում սաների վարքի շեղման, վնասակար սովորությունների վերացման համար. 5) կատարում է ամենօրյա աշխատանք սաների սոցիալ-հոգեբանական հարմարունակության (ադապտացիայի) համար. 6) բուժանձնակազմի հետ համատեղ կանոնավոր իրականացնում է համալիր միջոցառումներ՝ ուղղված սաների առողջության ամրապնդմանը, հոգեբանական զարգացմանը, 7) սաների հետ տարվող ուսումնադաստիարակչական գործընթացում կիրառում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված ուսումնական ձեռնարկներ և նյութեր, մանկավարժական արդի տեխնոլոգիաներ, մեթոդներ, հնարներ. 8) խմբում ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ առօրյան, ուսումնադաստիարակչական աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար. 9) ակտիվորեն կիրառում է հաստատության մեթոդկաբինետի համապատասխան նյութերը. 10) երաժշտության դաստիարակի, ֆիզհրահանգչի, այլ մանկավարժական աշխատողների հետ նախապատրաստում է տոները, ժամանցային, մարզական պարապմունքները. 11) ժամանակին տնօրինությանը, բուժքրոջը, ծնողներին տեղեկացնում է սաների առողջական վիճակի փոփոխությունների մասին. 12) վարում է սաների հաճախումների մատյանը. 13) վերլուծում է իր կողմից իրականացվող ուսումնադաստիարակչական գործընթացը, կատարում ինքնավերլուծություն, իրականացնում է բարելավման աշխատանքներ. 14) մասնակցում է մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդատվություններին. 15) ծնողների հետ տանում է աշխատանք՝ ընտանիքում երեխաների դաստիարակության հարցերի ուղղությամբ, ներգրավում և խթանում է հաստատության հետ ակտիվ համագործակցությանը. 16) խնամքով է վերաբերվում խմբին հատկացված գույքին, սարքավորումներին, պիտույքներին. 17)վարում է գույքի, խաղալիքների հաշվառումը. համագործակցում է դաստիարակի օգնականի հետ. 19) ըստ ժամանակացույցի՝ սահմանված կարգով անցնում է բժշկական զննություն: 13. Դաստիարակի պաշտոնը զբաղեցնողը պետք է՝ 1) տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին. 2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները` ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասի», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը», Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը. բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի, դաստիարակչական աշխատանքի տեսության և մեթոդիկայի հիմունքները: 14. Որակավորման պահանջները` հաստատության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Հասցե` ք․Դիլիջան, Գետափնյա 70/4
Հեռ..` /0268/ 26282
Էլ. փոստ` dilijanmankapartez1@mail.ru
Իրավաբանական անձինք
Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ
Հայտարարված է` 10.03.2025
Վերջին ժամկետը` 21.03.2025
Հասցե` ք. Իջեւան,