Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Բագրատաշենի Մ. Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ -ի անգլերենի /28 դասաժամ/ , արվեստ / 14 դասաժամ/, ֆիզիկա/ 10 դասաժամ/ , աշխարհագրություն/8 դասաժամ/,պատմություն /13 դասաժամ/ ,մաթեմատիկա /24 դասաժամ/,հայոց լեզու և գրականություն/22 դասաժամ/ առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով ՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարի : Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
. դիմում /ձև 1/
. 1 լուսանկար 3 x4 չափի
.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը /դիպլոմ/
.անձը հաստատող փաստաթուղթ
.<<Հանրակրթության մասին >> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը / առկայության դեպքում/ :
.ինքնակենսագրություն/ձև 5/
. այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
.ՀՀ արական սեռի քաղաքացիները` զինվորական գրքույկ
.հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր՝ առկայության դեպքում
. որակավորման տարակարգ ունենալու դեպքում ՝ հավաստող փաստաթուղթ
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում : Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2025թ. փետրվարի 6-ից մինչև 2025 թ. փետրվարի 17-ը ներառյալ, ամեն օր ժամը 9:00-ից -15:00-ը՝ բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ-ի փետրվարի 24-ին ժամը 15:00 -ին
Բագրատաշենի Մ. Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում ՝ 6 փողոց , շենք 15 հասցեում:
Հայտարարված է` 06.02.2025
Վերջին ժամկետը` 17.02.2025
Հասցե` ք. Իջեւան,