Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի << Բերդի Կ.Մարդանյանի անվան թիվ 3 հիմն. դպրոց >> ՊՈԱԿ-ի <<Իմ հայրենիքը>> (4 դասաժամ), <<Իմ հայրենիքն ու աշխարհը>> (4 դասաժամ), <<Երաժշտություն>> (6 դասաժամ), <<Կերպարվեստ>> (4 դասաժամ), <<Մաթեմատիկա>> (10 դասաժամ), <<Անգլերեն>> (8 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
1) դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափի,
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (միջին մասնագիտական կրթություն ունեցող և կամավոր ատեստավորում անցած ուսուցչի կողմից դպրոցի թափուր տեղի մրցույթին մասնակցելու դեպքում՝ միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
5) ինքնակենսագրություն (Ձև 5),
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ,
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում).
11) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (առկայության դեպքում նաև՝ 2-րդ կետի) պահանջվող համապատասխան փաստաթուղթ.
12) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին համապատասխան տեղեկանք՝ բարձրագույն ուսումնական հաստատությունից:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2025թ․-ի հունվարի 31--ից մինչև փետրվարի 13-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ․-ի փետրվարի 18-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Բերդի Կ. Մարդանյանի անվան թիվ հիմն. 3 դպրոցում, հասցե՝ ք․ Բերդ, Մաշտոցի 14/3: Տեղեկությունների համար զանգահարել 094628180 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 31.01.2025
Վերջին ժամկետը` 13.02.2025
Հասցե` ք. Իջեւան,