Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Տավուշի մարզի Դեբեդավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի հայոց լեզվի և գրականության /13 դասաժամ/, մաթեմատիկայի /13 դասաժամ/, ԹԳՀԳ /1 դասաժամ/, համաշխարհային պատմության (5 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է 2 փուլով`թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակված հարցաշարերի:Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել
1) դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ), (միջին մասնագիտական կրթություն ունեցող և կամավոր ատեստավորում անցած ուսուցչի կողմից դպրոցի թափուր տեղի մրցույթին մասնակցելու դեպքում՝ միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ)
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը ( առկայության դեպքում)
5) ինքնակենսագրություն (Ձև 5)
6) այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում ՝ հավաստող փաստատուղթ
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ․ ապրիլի 28–ի N 596 -Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում)
11) «Հանրակրթության մասին» օրենքի 26–րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (առկայության դեպքում նաև՝ 2-րդ կետի) պահանջվող համապատասխան փաստաթուղթ
12) «Հանրակրթության մասին» օրենքի 26–րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին համապատասխան տեղեկանք՝ բարձրագույն ուսումնական հաստատությունից:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և ինչից հետո բնօրինակները վերադարձնում է մասնակցին։ Եթե ներկայացված փաստատղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել դրանք: Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի դեկտեմբերի 25–ից մինչև 2025թ․ հունվարի 13–ը ներառյալ, ամեն օր ժամը 9°°-ից մինչև 14°°-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 15–ին՝ ժամը 14°°-ին, ՀՀ Տավուշի մարզի «Դեբեդավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ Տավուշի մարզ,գ. Դեբեդավան փողոց 10, շենք 1:
Տեղեկությունների համար զանգահարել 098 62 12 70 հեռախոսահամարով։
 

Հայտարարված է` 25.12.2024

Վերջին ժամկետը` 13.01.2025

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-04 11:58:55