Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Մրցույթ ` ՀՀ Տավուշի մարզի <<Կայանի Հովհաննես Հինդլյանի անվան միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ի <<Երաժշտություն (2 դասաժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
1) դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (միջին մասնագիտական կրթություն ունեցող և կամավոր ատեստավորում անցած ուսուցչի կողմից դպրոցի թափուր տեղի մրցույթին մասնակցելու դեպքում՝ միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 5),
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում).
11) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (առկայության դեպքում նաև՝ 2-րդ կետի) պահանջվող համապատասխան փաստաթուղթ.
12) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին համապատասխան տեղեկանք՝ բարձրագույն ուսումնական հաստատությունից:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, ինչից հետո բնօրինակները վերադարձնում է մասնակցին:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ.-ի նոյեմբերի 08-ից նոյեմբերի 21-ը ներառյալ,ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը,բացի շաբաթ,կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024թ.-ի նոյեմբերի 25-ին` ժամը 14:30-ին,ՀՀ Տավուշի մարզի Կայանի Հովհաննես Հինդլյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցե` ՀՀ Տավուշի մարզ,գ.Այգեհովիտ ,45փողոց, 1-ին փակուղի,շենք 4:Տեղեկությունների համար զանգահարել 098352189 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 08.11.2024
Վերջին ժամկետը` 21.11.2024
Հասցե` ք. Իջեւան,