Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Համլետ Աթաբեկյանի անվան Սարիգյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի Հայոց լեզու և գրականություն / 8 դասաժամ /նպատակային/խորացված//, Հայոց լեզու և գրականություն / 6 դասաժամ /, Հանրահաշիվ /10 դասաժամ/նպատակային/խորացված// և Երկրաչափություն /6 դասաժամ/ նպատակային/խորացված// առարկաների ուսուցչի թափուր տեղի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
1.դիմում (ձև 1), 1 լուսանկար 3x4 չափի,
2.բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),(միջին մասնագիտական կրթություն ունեցող և կամավոր ատեստավորում անցած ուսուցչի կողմից դպրոցի թափուր տեղի մրցույթին մասնակցելու դեպքում՝ միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ),
3.անձը հաստատող փաստաթուղթ,
4.«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
5.ինքնակենսագրություն (ձև 5),
6.այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7. ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
8.հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9. որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան` հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում` կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում).
11. «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (առկայության դեպքում նաև` 2-րդ կետի) պահանջվող համապատասխան փաստաթուղթ.
12. «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին համապատասխան տեղեկանք` բարձրագույն ուսումնական հաստատությունից:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 11-ից մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024 թ. Սեպտեմբեր 26-ին` ժամը 14:00-ին, Հ Աթաբեկյանի անվան Սարիգյուղի միջնակարգ դպրոցում, հասցե՝ գ. Սարիգյուղ 2փ. 20շենք: Տեղեկությունների համար զանգահարել 094506004 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 11.09.2024

Վերջին ժամկետը` 24.09.2024

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-05 17:47:48