Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Մրցույթ՝ ՀՀ«Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց պետական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի (14դասաժամ ) և ռուսաց լեզվի(28 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ․ սեպտեմբերի 9-ից մինչև 2024թ․ սեպտեմբերի 20–ը ներառյալ, ամեն օր`ժամը 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթներըը տեղի կունենան՝ ֆիզկուլտուրայի ուսուցչի թափուր տեղի համար ՝2024թ սեպտեմբերի 23-ին` ժամը 15:00-ին , ռուսաց լեզվի՝ 2024թ սեպտեմբերի 24-ին` ժամը 15:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մ․Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում․
հասցե` Տավուշի մարզ, ք. Իջևան, Երիտասարդական 3:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (0263) 4-10-68 հեռախոսահամարով :
Հայտարարված է` 09.09.2024
Վերջին ժամկետը` 20.09.2024
Հասցե` ք. Իջեւան,