Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի անգլերենի 8 դասաժամ /ըստ դասաբաշխման/ ուսուցչի թափուր տեղի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
1․Դիմում (Ձև1), լուսանկար` 3x4 չափի
2․Անձը հաստատող փաստաթուղթ
3․ Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
4. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին
համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
5. Ինքնակենսագրություն (Ձև5)
6․ Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
7․ ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ:
8․Հրատարակված հոդվածների ցանկամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
9․Որկավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում։ Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել կամ համալրել դրանք։
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024թ սեպտեմբերի 24-ին
ժամը 14:00-ին ՀՀ Տավուշի Գետահովիտի միջնակարգ դպրոցում.
Հասցեն՝ գ. Գետահովիտ, 1-ին փողոց, շենք 21:
Տեղեկությունների համար զանգահարել` (094) 40 97 09
Հայտարարված է` 05.09.2024
Վերջին ժամկետը` 18.09.2024
Հասցե` ք. Իջեւան,