Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Տավուշի մարզ ք. Դիլիջան «Դիլիջանի արվեստի պետական քոլեջ » ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված' նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 9-րդ կետը'
Դիլիջանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են'
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է'
1) դիմում կառավարման խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով' սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.
5) ինքնակենսագրություն:
6) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը /առկայության դեպքում/
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ք. Դիլիջան «Դիլիջանի արվեստի պետական քոլեջ » ՊՈԱԿ - ում. Կալինինի փող. 57 հասցեում
2024թ. սեպտեմբերի 6-ից մինչև սեպտեմբերի 26-ը ներառյալ ամեն օր, ժամը՝ 9:00-ից մինչև ժամը 17:00, բացի հանգստյան ( շաբաթ և կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը՝ 13:00-ին,
«Դիլիջանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ, ք. Դիլիջան, Կալինինի փող. 57 հասցեում
Տեղեկությունների համար դիմել
ք. Դիլիջան, «Դիլիջանի արվեստի պետական քոլեջ»ՊՈԱԿ, Կալինինի փ. 57
Տեղեկությունների համար զանգահարել (0268) 2-74-86, հեռախոսահամարով,
էլ. հասցե՝ pianoart@list.ru :
Հայտարարված է` 06.09.2024
Վերջին ժամկետը` 26.09.2024
Հասցե` ք. Իջեւան,