Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Բագրատաշենի հ. 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մաթեմատիկա (10 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Թեստա- վորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել` - դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3x4 չափի, - բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ), - անձը հաստատող փաստաթուղթ, - «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում), - ինքնակենսագրություն (Ձեւ 5), - այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, - ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ, - հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում), - որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ: Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք: Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 5-ից մինչեւ սեպտեմբերի 18-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշենի հ. 2 հիմնական դպրոցում, հասցեն, գ. Բագրատաշեն, փ. 15, շ. 2: Տեղեկությունների համար զանգահարել՝ (093) 09-94-91 հեռախոսահամարով :
Հայտարարված է` 05.09.2024
Վերջին ժամկետը` 18.09.2024
Հասցե` ք. Իջեւան,