Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի «Ազատամուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրա (10 դասաժամ), մաթեմատիկա (5 դասաժամ), դասվար (16 դասաժամ) ուսուցչի թափուր տեղ/երի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման
փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարերի: Հարցազրույցի փուլի
հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն
անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
դիմում (ձև 1),
1 լուսանկար 3x4 չափի,
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
անձը հաստատող փաստաթուղթ,
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին
համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք
աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
ինքնակենսագրություն (ձև 5),
այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող
փաստաթուղթ,
ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող
փաստաթղթեր (առկայության դեպքում),
որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները
համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված
փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է
մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերը ընդունվում են սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ, ամեն
օր՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին դասվար, 2024թ.
սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին ֆիզկուլտուրա և մաթեմատիկա տեղերի համար ՀՀ
Տավուշի մարզի «Ազատամուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում. հասցե՝ Տավուշի մարզ գ.
Ազատամուտ Լ. Աղբալյան փողոց 2:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (+374 77) 45 65 26 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 02.09.2024
Վերջին ժամկետը` 13.09.2024
Հասցե` ք. Իջեւան,