Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի «Ազատամուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի մրցույթ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական «Ազատամուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1) բարձրագույն բժշկական կրթություն:
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ կամ առողջապահական բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
3) չի լրացել հավակնորդի 65 տարին:
2. Մրցույթը կանցկացվի 2024 թվականի օգոստոսի 12-ին ժ. 1000 -ին:
3. Մրցույթին մասնակցելու համար դիմումատուները Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմ են ներկայացնում`
1) դիմում, որում նշվում է հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), հաշվառման և բնակության վայրը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
4) ինքնակենսագրություն.
5) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
6) բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի հավակնորդի դեպքում` նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ տարկետման մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթղթի) պատճեն.
7) տեղեկանք` դատվածության, դատվածությունը հանված կամ մարված լինելու վերաբերյալ (Արտաքին գործերի նախարարությունից).
8) տեղեկանք` սնանկության կամ դրա բացակայության վերաբերյալ (Պետական եկամուտների կոմիտեից).
9) տեղեկանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիվանդությունների բացակայության վերաբերյալ. (արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունից, որտեղ համապատասխան կարգով կցագրված է դիմումատուն).
10) հավակնորդի ցանկությամբ` հրատարակված գիտական հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
11) բնութագիր` վերջին աշխատավայրից (ըստ դիմումատուի ցանկության).
12) Կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ, ինչի վերաբերյալ կազմվում է հանձնման-ընդունման ակտ), որը ներառում է Կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև Կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, Կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:
4. Հավակնորդը փաստաթղթերը ներկայացնում է առձեռն կամ առցանց` բացառությամբ Կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգի, որը ներկայացվում է առձեռն:
5. Առձեռն փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի ոչ աշխատանքային օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է մինչև 2024 թվականի հուլիսի 10-ը
Մրցույթը կկայանա Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի շենքում ( Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, Իջևան քաղաք, Սահմանադրության 1): Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմ (Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, Իջևան քաղաք, Սահմանադրության 1, անձնակազմի կառավարման բաժին, հեռախոս 026342220, tavush.andznakazm@mta.gov.am):
Հայտարարված է` 11.06.2024
Վերջին ժամկետը` 10.07.2024
Հասցե` ք. Իջեւան,