Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Նավուրի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի աշխարհագրության (6 դասաժամ), քիմիայի (4 դասաժամ), հայոց լեզվի և գրականության (11 դասաժամ), կենսաբանություն (2դասաժամ), բնության(6 դասաժամ) բնագիտության(4 դասաժամ) տեխնոլոգիայի(4դասաժամ), կերպարվեստի (3դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
1.Դիմում ( Ձև 1 ), մեկ լուսանկար 3 x 4 չափի,
2.Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3.Անձը հաստատող փաստաթուղթ,
4.<<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1 -ին մասին համապատասխան` աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
5.Ինքնակենսագրություն ( Ձև 5),
6.Այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7.ՀՀ արական սեռի քաղաքացիները նաև զինվորական գրքույկ,
8.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9.Որակավորման տարրակարգ ունենալու դեպքում` հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. hունիսի 6-ից մինչև 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10 : 00-ից 15 : 00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024թ հունիսի 27-ին` ժամը 15:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Նավուրի միջնակարգ դպրոցում, հասցեն` գ. Նավուր, 2 փ 10 շ:
Տեղեկությունների համար զանգահարել` (093)-77-25-00 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 06.06.2024
Վերջին ժամկետը` 20.06.2024
Հասցե` ք. Իջեւան,