Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի «Ազատամուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրա (10 դասաժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարերի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
1. դիմում (ձև 1),
2. 1 լուսանկար 3x4 չափի,
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
4. անձը հաստատող փաստաթուղթ,
5. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
6. ինքնակենսագրություն (ձև 5),
7. այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
10. որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերը ընդունվում են 2024թ. մայիսի 22-ից մինչև 2024թ. հունիսի 5-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 12:00-ին ՀՀ Տավուշի մարզի «Ազատամուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում. հասցե՝ Տավուշի մարզ, գ. Ազատամուտ Լ. Աղբալյան փողոց 2:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (+374 77) 45 65 26 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 22.05.2024

Վերջին ժամկետը` 05.06.2024

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14