Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Տավուշի մարզի Դեբեդավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի, որը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի 10-րդ փողոց շենք 1 հասցեում, համաշխարհային պատմության (4 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար
Մրցույթն անցկացվելու է 2 փուլով`թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել
1) դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X 4 չափսի
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)
3) անձը հաստատող փաստաթուղթ
4) Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում
5) ինքնակենսագրություն (Ձև 5)
6) այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում ՝ հավաստող փաստատուղթ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:
Եթե ներկայացված փաստատղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել կամ համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են ապրիլի 17–ից մինչև մայիսի 2–ը ներառյալ, ամեն օր ժամը 9°°-ից մինչև 14°°-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա մայիսի 3–ին՝ ժամը 14°°-ին, ՀՀ Տավուշի մարզի «Դեբեդավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ Տավուշի մարզ,գ. Դեբեդավան 10 փողոց, շենք 1:
Տեղեկությունների համար զանգահարել 098 62 12 70:
Հայտարարված է` 17.04.2024
Վերջին ժամկետը` 02.05.2024
Հասցե` ք. Իջեւան,