Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի <<Արճիսի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի ՆԶՊ –ի /զինղեկ-1դրույք/ ուսուցչի թափուր տեղի համար: Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ՝ ըստ դասաբաշխման

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել
-դիմում(Ձև 1), մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ(դիպլոմ),
-անձը հաստատող փաստաթուղթ
- <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը /առկայության դեպքում/,
-ինքնակենսագրություն (Ձև 5),
-այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ
-ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ,
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /առկայության դեպքում/:
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ,մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև ապրիլի 19-ը ներառյալ,ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը ,բացի շաբաթ ,կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա ապրիլի 23-ին ժամը 1500-ին Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում . հասցեն` գ. Արճիս ,փող. 11, փակուղի 1, շենք 2:
Տեղեկությունների համար զանգահարել` (0266) 6-39-91 կամ (093) 03 25 72 հեռախոսահամարներով:
 

Հայտարարված է` 11.04.2024

Վերջին ժամկետը` 19.04.2024

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10