Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ` ՀՀ «Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց պետական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի (20 դասաժամ ) ուսուցչի թափուր տեղի համար

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվելու է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույց անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել.
դիմում (Ձև 1),
մեկ լուսանկար 3×4 չափի,
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
անձը հաստատող փաստաթուղթ,
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ի մասին համապատասխան` աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
ինքնակենսագրություն (Ձև 5),
այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ ,
հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ․ ապրիլի 10-ից մինչև 2024թ․ ապրիլի 23–ը ներառյալ, ամեն օր`ժամը 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024թ ապրիլի 26-ին`ժամը 15:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մ․Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում․
հասցեն` Տավուշի մարզ, ք. Իջևան, Երիտասարդական 3:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (0263) 4-10-68 հեռախոսահամարով


 

Հայտարարված է` 10.04.2024

Վերջին ժամկետը` 23.04.2024

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09