Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Չինարիի Վ. Սաղոյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի 3 դասվար- 18-ական դասաժամ , Ֆիզիկա -8 դասաժամ,հայոց լեզու և գրականություն /22 դասաժամ /, ԹԳՀԳ՝ 10 դասաժամ, տեխնոլոգիա՝4 դասաժամ ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-դիմում /Ձև 1/, լուսանկար 3x4 չափի
-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ /դիպլոմ/
-անձը հաստատող փաստաթուղթ
-<<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը /առկայության դեպքում/
-ինքնակենսագրություն /Ձև 5/
-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
-ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /առկայության դեպքում/
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ , բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել կամ համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հրապարակման օրվանից մինչև ապրիլի 16-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա ապրիլի 18-ին, ժամը 14:00-ին, Տավուշի մարզի Չինարիի Վ.Սաղոյանի անվան միջնակարգ դպրոցում: Տեղեկությունների համար զանգահարել /093/ 11-52-76 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 04.04.2024

Վերջին ժամկետը` 16.04.2024

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09