Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Մրցույթ ` ՀՀ Տավուշի մարզի <<Այգեհովիտի միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ի Ռուսաց լեզու» (13 դասաժամ), Երաժշտություն» (16 դասաժամ), Տեխնոլոգիա» (12 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
-դիմում ձև ( 1),
-1 լուսանկար 3 x 4 չափի,
-բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
-անձը հաստատող փաստաթուղթ,
-<<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
-ինքնակենսագրություն ( ձև 5),
-այլ պետությունների քաղաքացիները ` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
-ՀՀ արական սեռի քաղաքացիները` նաև զինվորական գրքույկ,
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում` հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ և բնօրինակները վերադարձնում:Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ,մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են փետրվարի 28 -ից մինչև մարտի 13-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024թ.-ի մարտի 15-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոցում, հասցե` ՀՀ Տավուշի մարզ, գ.Այգեհովիտ , 1–ին փողոց, 89 շենք: Տեղեկությունների համար զանգահարել 093-61-44-22 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 28.02.2024

Վերջին ժամկետը` 13.03.2024

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18