Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Չորաթանի Ա.Ուդումյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի / 17 դասաժամ/, ռուսաց լեզվի / 8 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղերի համար
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի:Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
-դիմում ձև ( 1),
-1 լուսանկար 3 x 4 չափի,
-բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
-անձը հաստատող փաստաթուղթ,
-<<Հանրակրթության մասին>>ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
-ինքնակենսագրություն ( ձև 5),
-այլ պետությունների քաղաքացիները ` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
-ՀՀ արական սեռի քաղաքացիները` նաև զինվորական գրքույկ,
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում` հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի փետրվարի 28-ից՝ մարտի 13-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 16:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա մարտի 20-ին` ժամը 14 : 00-ին, Տավուշի մարզի Չորաթանի Ա.Ուդումյանի անվան միջնակարգ դպրոցում հասցեն` գ.Չորաթան փ2, շենք 7:
Տեղեկությունների համար զանգահարել` (093)-35-16-90, (099)- 35-16-90 հեռախոսահամարներով:
Հայտարարված է` 28.02.2024
Վերջին ժամկետը` 13.03.2024
Հասցե` ք. Իջեւան,