Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Տավուշի մարզի Հաղարծինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի հայոց լեզվի և գրականության (6 դասաժամ), տեխնոլոգիայի (8 դասաժամ) և մաթեմատիկայի (5 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել
1) դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X 4 չափսի
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)
3) անձը հաստատող փաստաթուղթ
4) Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում
5) ինքնակենսագրություն (Ձև 5)
6) այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում ՝ հավաստող փաստատուղթ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել կամ համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. փետրվարի 20-ից մարտի 4-ը ներառյալ, ամեն օր ժամը 10°°-ից մինչև 15°°-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա մարտի 6-ին՝ ժամը 14°°-ին, ՀՀ Տավուշի մարզի «Հաղարծինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ Տավուշի մարզ, գ.Հաղարծին, 1-ին փողոց, շենք 18:
Տեղեկությունների համար զանգահարել (0268)9-55-50, (094) 55-58-59 հեռախոսահամարներով:
 

Հայտարարված է` 20.02.2024

Վերջին ժամկետը` 04.03.2024

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10