Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Բագրատաշենի Մ. Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ -ի անգլերենի / 26 դասաժամ/ , արվեստ / 9 դասաժամ/, ԹԳՀԳ / 13 դասաժամ/, ֆիզիկա/ 10 դասաժամ/ , հայոց լեզու և գրականություն / 13 դասաժամ /, դասվար / 17 դասաժամ/, զինղեկ / 5 դասաժամ/, մաթեմատիկա /30 ժամ/ աշխարհագրություն/6 դասաժամ/ առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով ՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարի : Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
. դիմում /ձև 1/
. 1 լուսանկար 3 x4 չափի
.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը /դիպլոմ/
.անձը հաստատող փաստաթուղթ
.<<Հանրակրթության մասին >> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը / առկայության դեպքում/ :
.ինքնակենսագրություն/ձև 5/
. այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
.ՀՀ արական սեռի քաղաքացիները` զինվորական գրքույկ
. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր՝ առկայության դեպքում

.որակավորման տարակարգ ունենալու դեպքում ՝ հավաստող փաստաթուղթ
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում : Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. փետրվարի 15 - ից մինչև 2024 թ. փետրվարի 28 -ը ներառյալ , ամեն օր ժամը 9:00-ից -15:00-ը՝ բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024 թ-ի մարտի 5 -ին ժամը 15:00 -ին
Բագրատաշենի Մ. Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում ՝ 6 փողոց , շենք 15 հասցեում:
 

Հայտարարված է` 15.02.2024

Վերջին ժամկետը` 28.02.2024

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10