Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի «Գոշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (4-րդ դասարան, 20 դասաժամ), հայոց լեզու (5դասաժամ), հայ գրականություն (3դասաժամ), ֆիզիկա (14դասաժամ), աշխարհագրություն (6դասաժամ), շախմատ (4դասաժամ), ինֆորմատիկա (11դասաժամ), տեխնոլոգիա (4դասաժամ) և կերպարվեստ (2դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
դիմում (Ձև 1),
1 լուսանկար 3X4 չափսի,
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
անձը հաստատող փաստաթուղթ,
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),
ինքնակենսագրություն (Ձև 5),
այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի հունվարի 31-ից մինչև փետրվարի 13-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 19-ին` ժամը 13:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Գոշի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել` 077509733 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 31.01.2024
Վերջին ժամկետը` 13.02.2024
Հասցե` ք. Իջեւան,