Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Բագրատաշենի հ. 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի աշխարհագրության (6 դասաժամ), մայրենիի (14 դասաժամ), շախմատի (5 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Թեստա-
վորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի
փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ յուրաքանչյուր մասնակցի հետ
հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձեւ 5),
- այլ պետությունների քաղաքացիները`
ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են հունվարի 31-ից փետրվարի 13-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա փետրվարի 15-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի
Բագրատաշենի հ. 2 հիմնական դպրոցում, հասցեն, գ. Բագրատաշեն, փ. 15, շ. 2:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (093) 09-94-91 հեռախոսահամարով :
 

Հայտարարված է` 31.01.2024

Վերջին ժամկետը` 13.02.2024

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:51:56