Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Այգեձորի միջն. դպրոց» ՊՈԱԿ-ի անգլերեն (6 դասաժամ/, քիմիա (10 դասաժամ), Ռուսաց լեզու (4 դասաժամ) Ֆիզկուլտուրա(4 դասաժամ), կերպարվեստ (3 դասաժամ) , երաժշտություն (3 դասաժամ) , Արվեստ 7 դասաժամ) հանրահաշիվ(10 դասաժամ), երկրաչափություն(6 դասաժամ) մաթեմատիկա(5 դասաժամ) բնություն (2 դասաժամ), ֆիզիկա(8 դասաժամ) առարկաների ուսուցչի և հոգեբանի /0.75 դրույք/ թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են հունվարի– 17-ից մինչև հունվարի 31--ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024 թ փետրվարի 7--ին` ժամը 12:00-ին, Այգեձորի միջն. դպրոցում, հասցե` Տավուշի մարզ, գ. Այգեձոր 7-րդ փողոց, 2-րդ նրբ, 1-ին շենք-: Տեղեկությունների համար զանգահարել 077277947 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 17.01.2024
Վերջին ժամկետը` 31.01.2024
Հասցե` ք. Իջեւան,