Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Չորաթանի Ա.Ուդումյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի Կերպարվեստ / 4 դասաժամ/, Ֆիզիկա / 6 դասաժամ/, Մայրենի /7 դասաժամ/, Անգլերեն /23 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղերի համար

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբախշման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
- Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
-Փաստաթուղթ (դիպլոմ)` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
-Անձնագրի պատճենը,
-Ինքնակենսագրություն ( Ձև 4),
-Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
-Մեկ լուսանկար` 3x4 չափի,
-Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
-ՀՀ արական սեռի քաղաքացինեը ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի հունվարի 18-ից՝ 31-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 16:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա փետրվարի 5-ին` ժամը 14 : 00-ին, Տավուշի մարզի Չորաթանի Ա.Ուդումյանի անվան միջնակարգ դպրոցում հասցեն` գ.Չորաթան փ2, շենք 7:
Տեղեկությունների համար զանգահարել` (093)-35-16-90, (099)- 35-16-90 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 18.01.2024

Վերջին ժամկետը` 31.01.2024

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10