Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանը հայտարարում է Իջևան համայնքի «Իջևանի մարզադպրոց» ՀՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշոնը զբաղեցնելու մրցույթ

● Մրցույթին մասնակցելու համար իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող , Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) համապատասխան բնագավառի երեք տարվա մասնագիտական ստաժ.
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր)
● Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են ՝
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ իմացություն
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն
Դիմող քաղաքացիները աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/.
2) մեկ լուսանկար՝ 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի) պատճենները.
6)տեղեկանք՝ մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)
Մրցույթը կանցկացվի 2024թ. հունվարի 12-ին , ժամը 11:00 –ին , ք. Իջևան Երևանյան փ. թիվ 6 հասցեում / Իջևանի համայնքապետարանի շենքում /:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 09:00- ից մինչև 18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից՝ Իջևանի համայնքապետարանում / հասցե՝ Երևանյան 6, հեռախոս՝ 060800095/ և ՀՀ Տավուշի մարզպետարանում /հասցե՝ ք. Իջևան Սահմանադրության 1, հեռախոս՝ 026341697/: Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2024թ. հունվարի 3-ը մինչև ժամը 18:00 :
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմ:
 

Հայտարարված է` 11.12.2023

Վերջին ժամկետը` 03.01.2024

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10