Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի <<Ն. Ծաղկավանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի Ռուսաց լեզվի (18 դասաժամ),Ֆրանսերեն (15 դասաժամ), Ֆիզկուկտուրա (11 դասաժամ), Պատմություն (հայոց և համաշխարհային 4 դասաժամ), Հասարակագիտություն (7 դասաժամ), Մաթեմատիկա (հանրահաշիվ, երկրաչափություն 14 դասաժամ) , Աշխարհագրություն(11 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (Ձեւ 1),
մեկ լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող
փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի
26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձեւ 5),
- այլ պետությունների քաղաքացիները`
ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող
փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ
զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ
գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր
(առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու
դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ
առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են նոյեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 13-ը ներառյալ, ամեն օր` ժամը 9:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Ն. Ծաղկավանի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել`
(093) 30-36-24 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 29.11.2023

Վերջին ժամկետը` 13.12.2023

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10