Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Բագրատաշենի Մ. Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ -ի անգլերենի /28 դասաժամ/ , արվեստ / 6 դասաժամ/, ԹԳՀԳ /14 դասաժամ/, ֆիզիկա/10 դասաժամ/ , հայոց լեզու և գրականություն /13 դասաժամ /, դասվար /17 դասաժամ/, զինղեկ /5 դասաժամ/,մաթեմատիկա /9 ժամ/ առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով ՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարի : Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• դիմում /ձև 1/
• 1 լուսանկար 3 *4 չափի
.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը / դիպլոմ/
.անձը հաստատող փաստաթուղթ
• Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը/ առկայության դեպքում/ :
• ինքնակենսագրություն/ձև 5/
• այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ
.ՀՀ արական սեռի քաղաքացիներից ՝ նաև զինվորական գրքույկ
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր՝ առկայությանդեպքում
.որակավորման տարակարգ ունենալու դեպքում ՝ հավաստող փաստաթուղթ
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում : Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2023թ նոյեմբերի 7- ից մինչև 2023 թ. նոյեմբերի 20-ը ներառյալ , ամեն օր ժամը 9:00-ից -15:00-ը՝բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023թ-ի նոյեմբերի 27-ին ժամը 15:00 -ին Բագրատաշենի Մ. Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում ՝ 6 փողոց , շենք 15 հասցեում:
Հայտարարված է` 07.11.2023
Վերջին ժամկետը` 20.11.2023
Հասցե` ք. Իջեւան,