Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի <<Այգեհովիտի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի հանրահաշիվ (5 դասաժամ), երկրաչափություն (2 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի:Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
-դիմում ձև ( 1),
-1 լուսանկար 3 x 4 չափի,
-բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
-անձը հաստատող փաստաթուղթ,
-<<Հանրակրթության մասին>>ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
-ինքնակենսագրություն ( ձև 5),
-այլ պետությունների քաղաքացիները ` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
-ՀՀ արական սեռի քաղաքացիները` նաև զինվորական գրքույկ,
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում` հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ և բնօրինակները վերադարձնում:Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ,մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են հոկտեմբերի 18-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023թ.-ի նոյեմբերի 2-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոցում, հասցե` ՀՀ Տավուշի մարզ, գ.Այգեհովիտ, փող. 1, շենք 89: Տեղեկությունների համար զանգահարել 093614422 հեռախոսահամարով
Հայտարարված է` 18.10.2023
Վերջին ժամկետը` 31.10.2023
Հասցե` ք. Իջեւան,